Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ



Նոյեմբերի 15-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է երկօրյա այցելություն ՊԲ զորամասեր:

Այցելության ընթացքում, «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում, զորամասերում կազմակերպվել են հանդիպումներ ու դասախոսություններ պատմաբանների, գրականագետների, մշակույթի և արվեստի գործիչների մասնակցությամբ:

Հասարակական խորհրդի անդամները զորամասերում նաև դիտարկումներ և ուսումնասիրություններ են կատարել զինծառայության պայմանների, սանիտարահիգիենիկ վիճակի, զինծառայողների սննդի կազմակերպման, իրային բավարարման, զորամասերի տարածքում գործող խանութներում առևտրի կազմակերպման և ապրանքների գների, ինչպես նաև ծխելու դեմ տարվող պայքարի առնչությամբ:

Խորագիր՝ Նորություններ


19/11/2019