ԱՄԵՐԻԿԱՅԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՖՂԱՆՍՏԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՊԱԿԻՍՏԱՆԻՆ
Թեև վերջին շրջանում տեղի ունեցած մի քանի սահմանային միջադեպերի ու երկրի նախկին նախագահ Ռաբանիի սպանության գործում, Պակիստանի հատուկ ծառայությունների հասցեին մեղսակցության մեղադրանքներ են հնչում, այդուհանդերձ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է` «Մենք օգնության կհասնենք պակիստանյան եղբայրներին»:
Նա ասել է, որ աֆղան ժողովուրդը երբեք չի մոռանա իրեն Պակիստանի ցուցաբերած և այժմ նույնպես ցուցաբերվող եղբայրական օգնությունը:
Հատկանշական է, որ Քարզայի հեռուստաելույթին նախորդել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Քաբուլ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական