Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱԴԱՖԻՆ ԿՏԱԿԵԼ Է ՊԱՅՔԱՐԵԼ ԱԳՐԵՍՈՐՆԵՐԻ ԴԵՄ



Ալժիրի ԶԼՄ-ների պնդմամբ, գնդապետը հոկտեմբերի 17-ին այն հանձնել է իր երեք կողմնակիցներին, որոնցից միայն մեկն է փրկվել շրջապատման օղակից:

Կտակի համաձայն` լիբիական հեղափոխության առաջնորդը ցանկացել է հուղարկավորվել իսլամական օրենքներին համապատասխան և այն հագուստով, որով հրաժեշտ է տվել կյանքին: Նա ցանկացել է թաղվել Սիրտի քաղաքային գերեզմանատանը, իր ժողովրդի ու հարազատների կողքին, և որ իր ընտանիքի անդամներին, հատկապես կանանց ու երեխաներին հարգանքով վերաբերվեն, իսկ Լիբիայի ժողովուրդը պահպանի իր յուրահատկությունները, նվաճումները, պատմությունն ու նախնիների և հերոսների կերպարները և շարունակի պայքարել ցանկացած օտարերկրյա ագրեսիայի դեմ:

«Անվրդով կյանք ունենալու համար Լիբիայում և ողջ աշխարհում պետք է վստահել ազատ մարդկանց»,- ասված է գնդապետի կտակում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


24/10/2011