ԵՐԹԱՐՇԱՎ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ
Մարտական և ֆիզիկական պատրաստվածությունն ամրապնդելու, մասնագիտական ունակությունները կատարելագործելու նպատակով նոյեմբերի 22-ին 1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողները լեռնային պայմաններում կատարել են 10 կմ երթարշավ:
Հաղթահարվել են լեռնային արգելքներ, իրականացվել մարտավարական գործողություններ տարբեր իրավիճակներում, կրակային փուլում անցկացվել է գործնական հրաձգություն՝ խոշոր տրամաչափի զենքերից: