ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ
«Քենեդի» անվանումով ամերիկյան նոր ավիակիրը շուտով կանցնի ծովային փորձարկումնների։ Այն երկրորդն է 10 ֆորդ դասի ավիակիրններից, որոնք նախատեսված են ԱՄՆ նավատորմի համար։
Ֆորդ դասի ատոմային ավիակիրները փոխարինելու են Նիմիտցներին, որոնք ԱՄՆ տորմիղը կիրառում է դեռևս 70 ական թվականներից։
Ավիակիրները կարող են կրել 90 իքնաթիռ ու ուղղաթիռ և օրական կատարել 140-ից 160 թռիչք։
Նոր ավիակրի համար նախագծվել և կառուցվել է ատոմային նոր ռեակտոր, որն արտադրում է 25%-ով ավելի էներգիա, քան նախկին սերնդի մոդելները։
Նոր ռեակտորը կարող է աշխատել առանց վերալիցքավորման 50 տարի: Նախադեպը չունեցող փաստ. ռեակտորը գործելու է առանց լիցքավորման մարտանավի ամբողջ ծառայության ընթացքում։
Հակաօդային պաշտպանությունը ապահովում են ESSM և RAM համակարգերը։
♦♦♦
Ռուսաստանի զինված ուժերի շարքերն է համալրում տեղական արտադրության MAlE դասի առաջին անօդաչուն: Սարքը նախատեսված է միջին բարձրությունների վրա և մեծ տևողությամբ թռիչք իրականացնելու համար: Քաշը 1 տոննա է, նախատեսված է 200 կգ սպառազինություն կրելու համար: Թռիչքի առավելագույն տևողությունը 24 ժամ է, իսկ զարգացվող արագության վերին շեմը 200 կմ/ժ է:
♦♦♦
ԱՄՆ նավատորմը հաջողությամբ փորձարկել է ծովային ականներ որսալու նոր հեռակառավարվող համակարգը, որը նախատեսված է ականների հայտնաբերման, ճանաչման և ոչնչացման համար։ Համալիրը բաղկացած է երեք տարրերից՝ առաջինը հեռավար նավն է, որն անմիջականորեն մտնում է հավանական ականապատված տարածք, հաջորդիվ ջուրն է իջեցվում փոքրիկ անօդաչուն, այն հետազատում է և վտանգը հայտնաբերելու դեպքում հաղորդում է տալիս նավին, դրանից հետո էլ գործի է անցնում համակարգի վերջին տարրը` ինքնաոչնչացող դրոնը, այն շարժվում է հայտնաբերված թիրախի ուղղությամբ, բայց մինչ խոցումը հավանական ականի պատկերը հաղորդում է հեռակառավարող անձնակազմին և միայն ոչնչացման հրամանը ստանալուց հետո է կատարում իր «առաքելությունը»։
♦♦♦
Եվ կրկին նորություններ անօդաչուների ոլորտից, սակայն այս անգամ նոր համակարգ ցամաքային ուժերի համար: The Ripsaw M5 անվանումը ստացած մարտական մեքենան հավակնում է դառնալ առաջիններից մեկը բանակի հեռակառավարվող տանկերի շարքում։
Նոր համակարգը կարող է դառնալ հետևակի լավագույն ընկերը մարտերի ժամանակ։ Այն զինված է 30 մմ Mk. 44 Bushmaster II ավտոմատ թնդանոթով։ Այսպիսի տրամաչափը հնարավորություն չի տա մարտ վարել լավ զրահավորված տեխնիկայի դեմ. նախատեսված է հակառակորդի հետևակի և թեթև զրահապատ ուժերի դեմ մարտում։ Համակարգը կարող է կրել նաև անօդաչու թռչող սարքեր 31 մղոն հեռավորության վրա` ինչպես հետախուզության, այնպես էլ հարվածային օպերացիաների համար։
Պատրաստեց ԱՐՄԱՆ ԲԱՅՐԱՄՅԱՆԸ
Խորագիր՝ #46 (1317) 27.11.2019 - 3.12.2019, Ռազմական