Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ



ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները նոյեմբերի 19-ից 21-ը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում մասնակցել են «Քրեական հետաքննությունը ռազմական ոստիկանությունում» թեմայով անցկացված դասընթացին:

Դասընթացի շրջանակում ուսումնասիրվել են Չեխիայի ՊՆ ռազմական ոստիկանությունում իրականացվող քրեական հետաքննության մեթոդները և ձևերը, անցկացվել են գործնական պարապմունքներ և լաբորատոր ուսումնասիրություններ:

Խորագիր՝ Նորություններ


29/11/2019