Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԻԱԿՐԻ ՏԱԽՏԱԿԱՄԱԾԻՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ ՎԱՅՐԷՋՔ ԿԿԱՏԱՐԵՆ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ՎԻԴԵՈ ԽԱՂԵՐՈՒՄ



ԱՄՆ ռազմածովային ուժերում 2012թ. կսկսեն փորձարկել ավիակրի տախտակամածին վայրէջք կատարելու նոր համակարգ: Նոր համակարգը կներառի վայրէջքի գոտում տեղադրվող ազդանշանային սարքավորումներ և դրանք կառավարող ծրագրային ապահովում: Ինքնաթիռի օդաչուի խցիկի ապակու վրա արտաբերվող նշանների հետ համատեղմամբ այն կբարձրացնի վայրէջքների ճշգրտությունն ու անվտանգությունը:

Ներկայումս ավիակրի վրա վայրէջք կատարելիս օդաչուները բազմաթիվ գործողություններ պետք է կատարեն, այդ թվում արագության, երկայնաճոճման, կողաթեքման կառավարում և այլն: Զուգահեռ վայրէջքի ճշգրտությունը նրանք ստուգում են օպտիկական ուղղորդման համակարգով, որը սովորաբար իրենից ներկայացնում է հորիզոնական և ուղղահայաց կանաչ լույսերի շարք` բարձրությունը, արագությունը և մի քանի այլ պարամետրեր ճշգրտող ցուցիչներով:

Նոր համակարգը օդաչուներին տեսանելի կլինի հորիզոնական լույսերի տեսքով: Նրանք պարզապես պետք է համադրեն իրենց դիմապակու ցուցիչը համակարգի արտաբերվող ցուցիչի հետ և վայրէջք կատարեն: Նախագծողների կարծիքով դրա շնորհիվ վայրէջք կատարելը նույնքան հեշտ կլինի, որքան վիդեո խաղերում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


25/10/2011