Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՐԳԵԼԱԳՈՏՈՒ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ



ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՐԳԵԼԱԳՈՏՈՒ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄՀիմնական առարկաներին զուգահեռ, ՊԲ հրամանատարությունը մեծ ուշադրություն է դարձնում նաև զինծառայողների հոգեբանական պատրաստությանը և մարտական հերթապահությանը հարմարվելու գործընթացին: Օրերս գնդապետ Հրայր Թևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի նորակոչիկները հոգեբանական արգելագոտի հաղթահարեցին:  Մարտականին հնարավորինս մոտ պայմաններ, արկերի պայթյուններ, անհաղթահարելի թվացող իրավիճակներ, կրակ ու ծուխ` այս ամենը մարտական մեքենաների կիրառմամբ:  Ինչպես համահավաք ստորաբաժանման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալը նշեց` այսպիսի միջոցառումները շատ կարևոր են զինծառայողներին հնարավոր մարտական պայմաններին նախապատրաստելու և վերջիններիս շրջանում մարտական խնդրի հաջող կատարման համար խոչընդոտներ ստեղծող հոգեբանական ապրումները հաղթահարելու համար:

Նորակոչիկները ոգևորված էին: Առաջադրված խնդիրը, իհարկե, դժվար էր, բայց յուրաքանչյուրն էլ իր հնարավորությունները օգտագործելով՝ կարողացավ արագ և ժամանակին բոլոր արգելքները հաղթահարել: Առաջիկա մարտական հերթապահությանն էլ անհամբեր են սպասում:

Իսկ այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում համահավաք ստորաբաժանման զինծառայողների մարտական հերթապահության նախապատրաստման գործընթացը լիարժեքորեն ավարտելու համար:

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Լուս.՝ ԱՐՄԵՆ ԵՐԱՄԻՇՅԱՆԻ

Խորագիր՝ #47 (1318) 4.12.2019 - 10.12.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


06/12/2019