ՎՐԱՍՏԱՆԸ ՄԵՐՁԵՆՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻՆ
Այս գործընթացին առչվող հարցերի քննարկման նպատակով հոկտեմբերի 27-ին երկրորդ անգամ Թբիլիսի կժամանի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետություններում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: Դաշինքի բարձրաստիճան ներկայացուցչի այցի առիթով արդեն իսկ կայացել է Վրաստանի փոխարտգործնախարարի մամուլի ասուլիսը:
Ջոն Ապպատուրայը Թբիլիսիում կհանդիպի Վրաստանի վարչապետի, փոխվարչապետի, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, պաշտպանության նախարարի և իշխանության այլ ներկայացուցիչների հետ ու կքննարկի Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու ընթացիկ հարցերի շրջանակը:
Հանդիպմանը կշոշափվի նաև Մինսկի օդանավակայանում Վրաստանի 9 քաղաքացիների ձերբակալության խնդիրը, որի պատճառների վերաբերյալ պաշտոնական Թբիլիսին ունի «նվազագույն տեղեկացվածություն»:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան