Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԱՄՊԵՐԻՑ ՎԵՐ…



ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԱՄՊԵՐԻՑ ՎԵՐ...Դպրոցական տարիներին, երբ ընթերցում էի հանճարեղ Թումանյանի տողերը` «Ամպերը դանդաղ ուղտերի նման` նոր են ջուր խմած ձորից բարձրանում», ինձ համար դրանք զուտ բանաստեղծական տողեր էին: Դպրոցական հասակում չէի էլ կարող ենթադրել, որ այդ պատկերավոր տողերն իրեղենացած եմ տեսնելու եւ… ամեն օր:

Երբ լուսաբացին աղջամուղջի մեջ Մռավ լեռան ձյունածածկ կատարից դիտարկում ես շրջակայքդ, շնչում անապակ օդը եւ ապշում-հիանում բնության անկրկնելի, հեքիաթային տեսարաններով՝ ձյունաճերմակ լեռնակատարներն ասես արտացոլվում են երկնքի կապույտում, ու աչքիդ առաջ ամպերի շարասյունը ուղտերի նման դանդաղ-դանդաղ բարձրանում է ձորից…

Ու այս բացառիկ շքեղ բնապատկերների ամենօրյա ականատեսը զինվորն է, որ ատամները սեղմած, զգոն կանգնած է խրամատում, անտարբեր քամու խոցող սառնաշունչ սվիններին, հոգու խորքում հպարտ, որ իրեն, հենց իրեն է վստահված այս անառիկ բերդի քարապատ պարիսպների պաշտպանությունը:

Ու ծառայության ամեն օրը զինվորին դարձնում է առավել տոկուն, առավել կոփված ու վճռական՝  լեռների նման հզոր ու տիրական…

 

ԱՐՄԵՆ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

մայոր

Լուս.՝ ՆԱՐԵ ՇԱՀԻՆՅԱՆԻ

 «Հանուն հայ զինվորի» ՀԿ

Խորագիր՝ #48 (1319) 18.12.2019 - 22.12.2019, Հոգևոր-մշակութային


13/12/2019