Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ



Կովկասի հարցերով փորձագետ, «Alte Et Certe»-ի ղեկավար Անդրեյ Եպիֆանցեւի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն ծավալվի, առավել եւս՝ երկու կողմի հսկայական ուժերի մասնակցությամբ: Նրա խոսքով, Ադրբեջանը հնարավորություն ունի հաղթելու միայն բլիցկրիգի (կայծակնային պատերազմ) դեպքում, իսկ այդպիսի պատերազմ հնարավոր չէ:

«Եթե ռազմական գործողությունները ձգձգվեն 5-7 օր, Բաքվի համար կմեծանա «խողովակի» վտանգը: Խողովակի մյուս ծայրին «նստած» եւ Բաքվից նավթ ու գազ ստացող երկիրը կստիպի նրան դադարեցնել պատերազմը: Մեծ պատերազմ չի լինի»,-ասել է Եպիֆանցեւը:

Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Ռազմաքաղաքական


26/10/2011