ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2020 թվականին պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:
ՀՀ պաշտպանության նախարարությունում զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրման կարգի համաձայն՝ անհրաժեշտ է մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնել պաշտոնական նամակ լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և ԶԼՄ կնիքով (.pdf կամ .jpg ձևաչափով), որտեղ պետք է նշված լինեն.
ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը և բնակության հասցեն,
բ) հավատագրման ներկայացվող լրագրողի անունը, ազգանունը (ըստ անձնագրի),
գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները),
դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսների ու հեռապատճենների համարները, փաստաթղթային լուսանկար` հավատարմաքարտի համար (.jpg ձևաչափով):
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվամիջոցը ներկայացնող 2 լրագրող, 2 լուսանկարիչ կամ տեսագրման 2 օպերատոր:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացնել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված հավատարմագրման վկայականի պատճենը:
Դիմումները կարող են ուղարկվել նաև էլեկտրոնային փոստով` modpress@mil.am հասցեով:
Հավատարմագրման հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095 10-30-33 հեռախոսահամարով:
Խորագիր՝ Նորություններ