ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Այո՛, մեծ ու հրաշալի էր տեսարանը, երբ Իսրայելի Մովսեսն իջնում էր Սինայից ու բերում էր հետը Աստծո պատգամները, բայց նրանից ոչնչով պակաս վեհ ու վսեմ չէր, երբ հայոց Մեսրոպը ժամանակի լուսավորության Հայրենիքից Հայաստան էր մտնում հայոց այբուբենը բերելով իր հետ: Եվ իզուր չի ավանդությունը ասում, թե` աստվածային ձեռքը գրեց էդ այբուբենը ու էդպիսով դրեց մեր գրի ու գրականության սկիզբը:
Խորագիր՝ #24 (1093) 25.06.2015 – 1.07.2015, Հոգևոր-մշակութային