Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ. ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ



ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ. ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆՀունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ

 

-Օլիմպիական խաղերի կրկնակի (1996, 2000 թթ.) չեմպիոն:

 

-Արմեն Նազարյանի՝ 1996 թվականին Ատլանտայի Ամառային օլիմպիական խաղերում (52 կգ քաշային կարգում)  նվաճած առաջին օլիմպիական ոսկե մեդալի շնորհիվ օլիմպիական մրցահարթակում առաջին անգամ բարձրացվել է Անկախ Հայաստանի դրոշը:

 

-Երկրորդ օլիմպիական հաղթանակը նա կերտել է 2004 թվականին` Սիդնեյի Ամառային օլիմպիական խաղերում՝ այս անգամ արդեն հանդես գալով Բուլղարիայի Հանրապետության դրոշի ներքո:

 

-Եվրոպայի վեցակի (1994, 1995, 1998, 1999, 2002, 2003 թթ.) չեմպիոն:

 

-Աշխարհի եռակի (2002, 2003, 2005 թթ.) չեմպիոն:

 

-2004 թվականի Աթենքի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

 

♦  Նրան անվանել են մոլորակի տեխնիկապես ամենաուժեղ ըմբիշը:

 

♦  Նա բացարձակ հաղթանակով է ավարտել հարյուրավոր գոտեմարտեր:

 

♦  Նրա պոկումները, գցումները, գոտեմարտի հնարքների կատարյալ կիրառումը, մրցակցից նախաձեռնությունը խլելու կարողությունը մտել են հունա-հռոմեական ըմբշամարտի գանձարանը:

Խորագիր՝ #24 (1093) 25.06.2015 – 1.07.2015, Մարզաշխարհ


01/07/2015