Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԵՎ, ՍՊԱՅԱԿԱՆ ԿՅԱՆՔ



ԲԱՐԵՎ, ՍՊԱՅԱԿԱՆ ԿՅԱՆՔՇուտով կավարտեմ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի մեկամյա դասընթացները: Հպարտ եմ եւ ուրախ, որ շուտով դառնալու եմ հայոց բանակի սպա:

Ակնթարթի պես անցավ ուսումնական տարին՝ հագեցած և բազմաբովանդակ: Ռազմաավիացիոն ինստիտուտում մենք շատ բան սովորեցինք` զինվորական կարգապահություն, համբերատարություն, գիտելիք. փորձեցինք կարճ ժամանակահատվածում յուրացնել նոր մասնագիտություն: Անկեղծորեն խոստովանեմ՝ դժվար էր, շատ դժվար, հատկապես հումանիտար կրթություն ստացածներիս համար: Բայց էլ ի՞նչ զինվորական, եթե այսօրինակ դժվարությունները չհաղթահարի:

Մեր սիրելի դասախոսները` փոխգնդապետներ Գ. Մակվեցյանը, Ա. Մանուկյանը և Ժ. Բարսեղյանը, ենթասպա Ե. Ոսկանյանը ջանք ու եռանդ չեն խնայել մեզ նախապատրաստելու, ընտելացնելու մեր վաղվա գործին:

Առջեւում պետական քննություններն են, եւս մի քանի օր ու…. Բարեւ, սպայական կյանք:

 

Նելլի ԳԱԼՍՏՅԱՆ

կուրսանտ

Խորագիր՝ #24 (1093) 25.06.2015 – 1.07.2015, Ազգային բանակ


01/07/2015