ԲԱՑ ԴԱՍ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ԶՈՐԱՄԱՍԻ ՍՊԱՅԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները բաց դաս են անցկացրել 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի սպայակազմի համար:
Զինծառայողները ծանոթացել են պատերազմի ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և մարդասիրական առաքելություն իրականացնող միջազգային այլ կազմակերպությունների գործունեությանը: