Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳԻՏԱԺՈՂՈՎ



ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳԻՏԱԺՈՂՈՎԴեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացել է «Հայկական ռազմարդյունաբերության զարգացման ժամանակակից մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով գիտաժողով, որին մասնակցել են պետական կառավարման մարմինների, ռազմական, տնտեսագիտական, քաղաքական, ինժեներական և ռազմաարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, փորձագետներ։

Գիտաժողովն իր բնույթով առաջինն էր Հայաստանում. առաջին անգամ բաց քննարկման հարթակ էր տրամադրվել Հայաստանում ռազմարդյունա­բերության զարգացման խնդիրներին և խոչընդոտներին անդրադառնալու և համատեղ ջանքերով դրանց հաղթահարման ուղիները որոնելու նպատակով։

Բացման խոսքում ՀՀ ՊՆ ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, որպես գիտաժողովի հիմնական նպատակ, նշել է ռազմարդյունաբերության զարգացման առաջնահերթությունների ուրվագծումը՝ ժամանակակից պատերազմների բնույթի հաշվառմամբ: Նա շեշտել է գիտաժողովի կարևորությունը Հայաստանում ռազմական տնտեսա­գիտության, որպես գիտական առանձին ուղղությանը, զարգացմանը նպաստելու և ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ուսումնառողների համար ռազմավարական կարևորություն ունեցող հարցերի շուրջ գիտական քննարկումների գործնական հնարավորությունների ստեղծման առումով։

Գիտական զեկուցումներով հանդես են եկել գիտաժողովի կազմակերպիչ-համադասողներ՝ ՊԱՀՀ Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի պետ, տ.գ. թեկնածու, դոցենտ Գայանե Հարությունյանը և խմբի գիտնական-վերլուծաբան տ.գ. թեկնածու Ազատ Դավթյանը։

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներ են ներկայացրել նաև նաև մի շարք անվանի գիտնականներ, փորձագետներ, ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ: Ծավալվել են բովանդակային, հետաքրքիր և օգտակար քննարկումներ, հնչել կարևոր դիտարկումներ Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտի խնդիրների լուծման վերաբերյալ:

Գիտաժողովի ավարտին որոշում է կայացվել մշտապես պահել ուշադրության կենտրոնում ռազմարդյունաբերության զարգացման հարցերը և շարունակական դարձնել ՊԱՀՀ-ում նման գիտաժողովների կազմակերպումը:

Խորագիր՝ Նորություններ


18/12/2019