ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության ռազմական հաղորդակցությունների ծառայությունը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ, իրականացրել է սահմանամերձ երկաթուղային կայարանների ուղեմասերի գլխավոր գծերի փոխարինման աշխատանքներ: Այսպիսով՝ քաղաքացիական և զինվորական գնացքների երթևեկությունը կլինի ավելի անվտանգ, իսկ փոխադրումների տեխնիկական ցուցանիշները՝ ավելի բարձր: