Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ



WZ-10

Հիմնական մարտավարատեխնիկական տվյալներ

Երկիր Չինաստան
Տեսակ Բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ
Ընկերությունը Chinese Helicopter Research
Առավելագույն թռիչքային քաշը 7000 կգ
Թռիչքային հեռավորությունը 800կմ
Թռիչքային բարձրությունը 6400մ
Առավելագույն արագությունը 300 կմ/ժ
Անձնակազմը 2 մարդ


Չինական WZ-10 ուղղաթիռը նույն Z-10 դեսանտատրանսպորտային մոդելի փոփոխված տարբերակն է` ստեղծված Chinese Helicopter Research ընկերության կողմից: Այս ուղղաթիռի ստեղծման աշխատանքների ժամանակ չինացի մասնագետները մեծապես օգտվել են արտասահմանյան ուղղաթիռաշինական տեխնոլոգիաներից: Ուղղաթիռում գտնվող տարբեր մանրամասներ գնված են Եվրոպական տարբեր ընկերություններից (փեռը` «Եվրոկոպտեր», շարժիչի որոշ մասեր` «Ագուստա» ընկերությունից): Ուղղաթիռը ստեղծված է դասական սխեմայով: Այն միափեռանի է, ունի եռանկյունաձև դասավորությամբ փակվող անիվներ: Ղեկավարման վահանակը հեռակառավարվող է: Այն բավական ամուր է, նախատեսված է նաև վթարային վայրէջքներ կատարելու համար: Ունի երկու տուրբո շարժիչ: Ըստ չինացի մասնագետների` այն բավարար զրահապատ է և խոցվելու դեպքում նույնիսկ ընդունակ է իր գործողությունները շարունակել մարտի դաշտում: Ուղղաթիռի առավելագույն թռիչքային քաշը 6-7տ է: WZ-10-ը համալրված է հրթիռների արձակման զգուշացման համակարգով, ինչպես նաև թիրախավորման լազերային համակարգով: Ըստ Դենել ընկերության մասնագետների` չինացիները դեռ 2001թվ.-ից հետաքրքրություն էին ցուցաբերում Դենել «Ռուիվալկ» հարվածային ուղղաթիռի հանդեպ, հավանաբար սրանով է պայմանավորված ուղղաթիռների մասնակի նմանությունը: Նույնիսկ 2001թ. չինացիները հետազոտման համար ցանկանում էին գնել մեկ «Ռուիվալկ»: Շարունակելով կատարելագործել ուղղաթիռը` չինացի մասնագետները որոշեցին փոխել ուղղաթիռի շարժիչը: Համալրված ամերիկյան «Pratt and Whitney» ընկերության նոր երկու շարժիչներով` 2003թ. այն շատ հաջող փորձնական թռիչք կատարեց: Ներկայումս չինացի մասնագետները շարունակում են կատարելագործել WZ-10 հարվածային ուղղաթիռը, որը անընդհատ զարգացման և կատարելագործման փուլեր է անցնում:

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Ռազմական


26/10/2011