Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ և ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ



Դեկտեմբերի 24-ին անցկացվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի հերթական նիստը:

Զորակոչի մեկնարկից ի վեր հանձնաժողովն արդեն քննարկել է 42 դիմում-բողոք, որոնք հիմնականում վերաբերել են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման հարցերին: Մինչև տարեվերջ հանձնաժողովը կգումարի ևս մեկ նիստ: Աշխատանքը կվերսկսվի Ամանորի տոներից հետո` հունվարի 10-ին:

Դիմում-բողոքներն ընդունվում են Մոսկովյան 5 հասցեում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում:

Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով:

Խորագիր՝ Նորություններ


25/12/2019