Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՄՈՒՄ ԵՄ ԿԵՆԱՑԴ, ՀԱ՛Յ ԶԻՆՎՈՐ



ԽՄՈՒՄ ԵՄ ԿԵՆԱՑԴ, ՀԱ՛Յ ԶԻՆՎՈՐՄեր՝ հայերիս ամենասիրած տոնն է Նոր տարին։ Նոր տարին գալիս է, որ մեր օջախի պես բաց լինեն սրտներս, մոռանանք տարվա ընթացքում կրած ու հասցրած վիրավորանքները, բուժենք ցավերը, ժպիտով ողողենք մեզ ու դիմացինին, որպեսզի աշխարհի վրա մի քիչ, գոնե մի պտղունց, ավելանա բարին։

Այդ օրը մենք բոլորս բազմում ենք տոնական սեղանների շուրջ, հյուրասիրում ու հյուրասիրվում ենք, խմում ենք բացակաների կենացն ու հայի սովորությամբ բաժակ բարձրացնելով՝ գովում ենք իրար։

Հիմա, երբ երկրագունդը սլանում է իր խելագար տիեզերական արագությամբ, եւ ամեն վայրկյան մի քիչ ավելի է մոտենում Նոր տարին, ես՝ աշխարհի ամենահետին հայս, ուզում եմ բաժակ բարձրացնել քեզ համար, հայ զինվոր։ Ուզում եմ քեզ մաղթել աշխարհի ամենամեծ բարիքը՝ առողջություն։ Մի տարի էլ անցավ, մի խաղաղ տարի եւս ու թեեւ դանդաղ, բայց մի քիչ էլ շենացավ հողը հայոց, մի կին էլ մայրացավ, մի ծերունի եւս վաստակած ծալեց ձեռքերը եւ գնաց իր վերջին հանգրվանը։ Այսինքն՝ շարունակվեց կյանքը, շարունակվեց իր մշտական անխաթար հոլովույթով։ Եվ այդ ամենը քո շնորհիվ, հայ զինվոր։ Քո շնորհիվ, քանի որ դու կանգնած ես երկրիս սահմանին, կանգնած ես հպարտ, անսասան, եւ այդ մասին ինձնից ու քեզնից առաջ թշնամին գիտե։

Հպարտ եմ քեզ համար, հայ զինվոր, քանի որ դու հաղթել ես…

Ամուր մնա, եղիր անսասան եւ սթափ։ Թող այս տարին եւս լինի խաղաղության տարի, եւ բարին լցվի մեր սրտերի, մեր օջախների մեջ։ Չէ՞ որ օջախներում է ծլում ծիլը հայրենյաց, եւ սրտերի մեջ է ապրում հայրենիքը։

 

ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Խորագիր՝ #1 (1321) 9.01.2020 - 14.01.2020, Բանակ և հասարակություն


10/01/2020