ԱՄՓՈՓԻՉ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2019 թվականին կատարված աշխատանքները: Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են ուսումնական տարվա ընթացքում մարտական պատրաստության և պատրաստականության, մարտական հերթապահության, զինվորական կարգապահության վիճակի մասին, նշել ձեռքբերումներն ու բացթողումները, առաջարկել խնդիրների լուծման ուղիներ:
Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը խրախուսել է լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին և զինծառայողներին։