Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ



ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՀունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում բացվել է «Միացյալ նահանգների Զինված ուժերը 1919-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» խորագրով լուսանկարների ցուցադրություն:

Ամերիկայի հայկական համագումարի նախաձեռնությամբ բացված ցուցահանդեսում ներկայացված է 1919-1920 թթ. Միացյալ նահանգների ցուցաբերած մարդասիրական աջակցությունը Հայաստանի Առաջին Հանրապետությանը։

Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Ամերիկայի հայկական համագումարի և ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ։

Ներկաներին ողջունել և ցուցահանդեսի բացման առթիվ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարը։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է այս նախաձեռնության կարևորությունը, շնորհակալություն հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ ցուցաբերած օժանդակության և հաստատած բարեկամական հարաբերությունների համար. «Շատերի համար ԱՄՆ ցուցաբերած օգնությունն այդ տարիներին ճակատագրական եղավ։ Հատկապես ուսանելու համար նոր հնարավորություններ ստեղծվեցին, ինչի շնորհիվ մեր հայրենակիցներից շատերն այդ դժվարին ժամանակահատվածում կարողացան կրթություն ստանալ և տպավորիչ ձեռքբերումների հասնել»։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։ Լին Թրեյսին շնորհավորել է ներկաներին Հայկական բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ, խոսել վերջին 100 տարիներին կատարված աշխատանքի և դրա կարևորության մասին՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն աջակցություն ստացող երկիր է, այլև աջակցող՝ մասնավորապես մասնակցելով աշխարհի խաղաղության ապահովման գործին, խաղաղապահ առաքելություն իրականացնելով մի շարք երկրներում։

Խորագիր՝ Նորություններ


29/01/2020