Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲԵՐԸ



Ամերիկյան Pantex ձեռնարկությունում ավարտվել է Սառը պատերազմի տարիներից մնացած B53 դասի վերջին խոշորագույն ատոմային ռումբի կազմաքանդումը: B53 վիթխարի ռումբերի կազմաքանդումը ԱՄՆ-ը սկսել է դեռ 1980-ական թթ., սակայն ընդհուպ մինչև 1997թ. դրանք գտնվել են երկրի ռազմավարական ատոմային ուժերի զինանոցում:

Pantex-ի աշխատակիցներն առաջին հերթին ռումբից դուրս են հանում մոտ 136 կգ պայթուցիկ նյութեր և ատոմային լիցքը: Ապա վերամշակում և ոչնչացնում են ռումբի բաղադրամասերը:

B53-ը ստեղծվել է ստորգետնյա ամրացված կառույցները ոչնչացնելու համար: Սպառազինության է վերցվել 1962թ. Կարիբյան ճգնաժամի շրջանում: Ռումբը կշռում է 4,5 տոննա, այն շուրջ 600 անգամ ավելի հզոր է, քան ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա ամերիկացիների գցած ատոմային ռումբը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


26/10/2011