Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ



ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը Մոսկվայում մասնակցում է ընթացիկ տարում ՌԴ նախագահությամբ կայանալիք ԱՊՀ, ՀԱՊԿ և ՇՀԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստի նախապատրաստման աշխատանքային խորհրդակցությանը:

Փետրվարի 4-ից 5-ն անցկացվող խորհրդակցությանը մասնակցում են նշված կազմակերպությունների անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջազգային ռազմական համագործակցության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

 

Խորագիր՝ Նորություններ


05/02/2020