ԻՐԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀՐԱԶԵՆ ԵՆ ՄՇԱԿԵԼ
Իրանում անձայն զենք են մշակել էլեկտրամագնիսների հիման վրա: «Ռելսոտրոնները» մշակվել են որպես անձնական զենք: Դրանք կրակելիս օգտագործում են ոչ թե վառոդ, այլ էլեկտրամագնիսների ուժը:
Կրակելիս մետաղյա փամփուշտը արագացվում է ուղղորդող ռելսերով, մինչև 330 մետր վայրկյանում արագություն է ստանում էլեկտրական էներգիան կինետիկի վերածելու շնորհիվ: Քանի որ փամփուշտի սկզբնական արագությունը ձայնի արագությունից ցածր է, այն թռչում է միանգամայն անձայն:
Նմանատիպ հրազենի սկզբունք մշակվել է նաև ԱՄՆ-ում, սակայն ամերիկացիները կենտրոնացել են խոշոր տրամաչափերի վրա և ցանկանում են էլեկտրամագնիսական հրանոթներ տեղադրել ռազմանավերի վրա:
Խորագիր՝ Նորություններ