ԳԵՐՀԶՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ` ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
Ռուսական բանակը ցանկանում է սպառազինության վերցնել գերհզոր համակարգիչ: «Սպառազինության զարգացում» դաշնային ծրագրի շրջանակներում հայտարարվել է մրցույթ նոր գերհզոր բազմաատոմային միկրոպրոցեսորի արտադրության համար:
Նոր միկրոպրոցեսորի արտադրողականությունը պետք է կազմի մինչև 150 միլիարդ գործողություն վայրկյանում, ինչի համար կօգտագործվեն 8-12 ատոմներ: Մինչ այժմ նման արտադրողականությամբ համակարգիչներ ստեղծվել են, սակայն նույն արդյունքը ստացվել է մի քանի հզոր միկրոպրոցեսորների համակցմամբ: Իսկ այժմ նույն գործողությունները կկատարի մեկ միկրոպրոցեսորը` նախկին մի քանիսի փոխարեն:
Նոր համակարգիչները կառավարելու համար կկիրառվի ռուսական «Էլբրուս» օպերացիոն համակարգը: Այն կօգտագործվի ռադիոտեղորոշման, հիդրոակուստիկ համալիրներում, ինչպես նաև նոր սերնդի սպառազինության փորձարկումները համակարգչային 3D ձևաչափով մոդելավորելու նպատակով:
Նախնական հաշվարկներով նոր գերհզոր համակարգչի պահանջարկը 2-3 տարի հետո կկազմի 1000 միավոր:
Նշենք, որ ռուսական «գերհամակարգիչներից» ամենաբարձր արտադրողականություն ունի Մոսկվայի պետհամալսարանի գիտահետազոտական հաշվարկային կենտրոնում տեղադրված «Լոմոնոսով» համակարգիչը, որն ապահովում է վայրկյանում 1,373 տրիլիոն գործողություն:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական