3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
3-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, նվիրված անձնակազմի բարոյահոգեբանական կայուն մթնոլորտի պահպանման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության, կին զինծառայողների ինտեգրման արդյունավետ կազմակերպման հարցերի քննարկմանը։
Զորամիավորումում ձևավորվել է կանանց խորհուրդ, մշակվել են դրա գործառույթներն ու գործունեության ընդհանուր դրույթները։