Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ



ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՓետրվարի 7-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, անսպասելի ստուգայցեր է իրականացրել ԶՈՒ բազմաթիվ զորամասերում՝ ստուգելու զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը։

Բացահայտվել են մի շարք խախտումներ։ ՌՈ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել դասընթացներից բացակայող մի խումբ զինծառայողներ, զինվորական կարգապահության վերահսկողության հարցում թերացած հրամանատարների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կանցկացվեն ծառայողական քննություններ։

Անսպասելի ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ, խախտումների հայտնաբերման դեպքում մեղավորները խստորեն պատժվելու են։

Խորագիր՝ Նորություններ


07/02/2020