ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐ
Փետրվարի 8-ին, Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիվ, Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, 5-րդ զորամիավորման և Երևանի կայազորի ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանի ուղեկցությամբ, այցելել է մարտական հենակետեր։
Հոգևորականները գնահատանքի խոսքեր են փոխանցել դիրքապահներին հայ ժողովրդի խաղաղության պաշտպանության և զինվորական ծառայությունը բարեխղճորեն կատարելու համար, Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով խորհրդանշական նվերներ՝ աղոթագրքեր հանձնել զինծառայողներին: