ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ ԵՆ ՏԱԼԻՍ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ
Փետրվարի 11-ին 3-րդ և 4-րդ զորամիավորումներում տեղի են ունեցել կին զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ:
Զորամիավորումների հրամանատարական կազմերի ներկայությամբ կին զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանները, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը, լինել Հայոց բանակին արժանի զինծառայող: