ԶԻՆՎՈՐ-ԲԼՈԳԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԱՅԼ ԶՈՐԱՄԱՍ
«Twitter»-ում «Казарма-блог»-ը վարող ՌԴ օդադեսանտային զորքերի ժամկետային զինծառայողն սեփական ցանկությամբ տեղափոխվել է այլ զորամաս: Այդ մասին հայտնել է զորատեսակի հրամանատարությունը, հավելելով, որ նրա նկատմամբ կարգապահական որևէ տույժ չի կիրառվել: Զինվորը բլոգը վարել էր անանուն, բայց ծառայակիցները, իմանալով այդ մասին, իսկույն հայտնել էին հրամանատարությանը:
Զորատեսակի հրամանատարություւնը նաև հայտարարել է, որ ոչ ոք չի կարող զինվորին արգելել օգտվելու համացանցից, և հնարավոր է, որ նա շուտով դարձյալ վարի իր միկրոբլոգը, իսկ զորամասում իրականացված համալիր ստուգումները չեն հաստատել այն փաստերը, որոնց մասին զինվորը գրել էր «Twitter»-ում:
Խորագիր՝ Նորություններ