ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՉԻ ԳՆԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ БТР-90-ՆԵՐԸ
Զրահապատ մեքենաների ձեռքբերումը չի ընդգրկվել մինչեւ 2020 թվականը սպառազինության նորացման պետական ծրագրում:
Այս մարտական մեքենան մշակած Արզամասի մեքենաշինական գործարանի տնօրեն Դմիտրի Գալկինը, մեկնաբանելով փաստը, ասել է, որ սույն որոշման հետևանքով զրահամեքենան չեն գնի նաև այլ պետություններ, քանի որ յուրաքանչյուր պատվիրատուի համար առաջին կարեւոր պայմանը տվյալ մարտական տեխնիկայի` արտադրող երկրի սպառազինությունում ընդգրկված լինելն է:
Գալկինը նաև հավելել է, որ մարտական մեքենայի մշակման գործում ներդրված մեծ գումարներն իզուր չեն ծախսվել, և որ БТР-90-ի կառուցվածքում կիրառված բազմաթիվ առաջավոր մշակումներ ի նպաստ կօգտագործվեն նաեւ նոր սերնդի զրահամեքենաների ստեղծման մեջ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական