ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ
Վայոց ձորի մարզում՝ Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցու հարակից տարածքում, տեղի է ունեցել 4-րդ զորամիավորման նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են հրամանատարական կազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, զինծառայողների ծնողները, հյուրեր:
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարության հրամանները, պահպանել անվտանգության կանոնները: