ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Մեթոդական-գործնական օգնություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 3-ից 14-ը զորամիավորումներում կազմակերպվել են ԶՈւ ԲՀԱ վարչության սպաների հանդիպումներ կին զինծառայողների հետ:
Ուսումնասիրվել են զորամասերում կին զինծառայողների սոցիալ-կենցաղային և ծառայողական պայմանները, անցկացվել են անանուն հարցումներ, անհատական և խմբային զրույցներ:
Քննարկումների միջոցով առաջ են քաշվել մի շարք խնդիրներ, մատնանշվել բացթողումները, առաջարկվել դրանց լուծման հնարավոր եղանակները: