Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸՓետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:

Հյուրերի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները:

Տոյվո Կլաարը իր հերթին նշել է, որ Եվրամիությունը ամբողջությամբ աջակցում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` պատրաստ լինելով ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն  առնչվող հարցերին:

Խորագիր՝ Նորություններ


19/02/2020