Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ



ՀՀ ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՓետրվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ։

Բացման խոսքում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հանձնաժողովի նոր անդամներին, ինչպես նաև նիստին մասնակցելու և հանձնաժողովի աշխատանքներին աջակցելու համար շնորհակալություն հայտնել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավարին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է ԿԽՄԿ-ի դերակատարումը անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու, գերիների ու պատանդների շահերն ու իրավունքները պաշտպանելու գործում։

Նիստի ընթացքում ներկայացվել է հանձնաժողովի և աշխատանքային խմբի՝ 2019թ. կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր, նախանշվել աշխատանքային ծրագրում ներառված միջոցառումների հիմնական ուղղությունները: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են առաջիկա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ տարաբնույթ առաջարկություններ:

Նիստի ավարտին Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ ընդգծել է անհայտ կորած անձանց ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու անհրաժեշտությունը:

Խորագիր՝ Նորություններ


20/02/2020