2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԸ ԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆԻ
Փետրվարի 19-ին 2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ, զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և գործել մարտական հաշվարկի համաձայն:
Զորամասերի հրամկազմը ստուգել է զինծառայողների պատրաստվածության աստիճանը, հրահանգավորել անձնակազմիև և ցուցումներ տվել թերությունները վերացնելու ուղղությամբ: