Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԵԱ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ 2.000 ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՄԱՄՈՒԼԻՆ



Իսրայելի բանակի նախկին զինծառայող Անատ Կամմը 2005-2007 թվականներին ծառայելով կենտրոնական հրամանատարության շտաբում, երբ բանակը մի շարք գործողություններ իրականացրեց Գազայի հատվածում տեղակայված պաղեստինյան զինված խմբավորումների դեմ, մամուլին է փոխանցել մարտական գործողությունների օպերատիվ պլաններ, Իսրայելի զինված ուժերի կողմից խոցման ենթակա թիրախների ցուցակներ, ինչպես նաև գաղտնի տեղեկություններ զինծառայողների անձնական գործերից:

24-ամյա Անատ Կամմը, ով հետաքննության հետ համագործակցելու շնորհիվ դատապարտվել է մեղմ պատժի՝ 4,5 տարվա ազատազրկման, դատավարության ընթացքում հայտարարել է, թե այդ քայլին է դիմել ելնելով «գաղափարական համոզմունքներից»:

Խորագիր՝ Նորություններ


31/10/2011