ԵԹՈՎՊԻԱՅՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԵԼ ԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐ
Վաշինգտոնը մասնակիորեն հաստատել է այս տեղեկությունը, բայց հստակեցրել, որ դրանք չունեն սպառազինություն և Աֆրիկյան եղջյուրի շրջանում կայունության պահպանման նպատակով իրականացնում են միայն հետախուզական թռիչքներ և քանի որ Միացյալ Նահանգները Եթովպիայում չունեն ռազմական բազաներ, ուստի անօդաչու թռչող սարքերն այս երկրի տարածքից չեն կարող հարվածներ հասցնել կենտրոնական ու հարավային Սոմալիի մեծ մասը վերահսկող «Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերը տեղակայված են Սոմալիի սահմանից 650 կիլոմետր հեռու գտնվող Արբա-Մինչ օդանավակայանում և օպերացիոն ու տեխնիկական աջակցություն են ցուցաբերում տարածաշրջանում անվտանգության պահպանման ամերիկյան ծրագրերին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական