ՊՂԾԵԼ ԵՆ ՔԱԴԱՖԻՆԵՐԻ ՏՈՀՄԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ
Ազգային համաձայնության խորհրդի մարտիկները պղծել են Քադաֆիների տոհմական շիրմատունը և բացելով լիբիական հեղափոխության առաջնորդի մոր գերեզմանը՝ այրել նրա աճյունը: Մինչ այդ, գրավելով Տրիպոլին, ապստամբներն ավերել էին նաև մայրաքաղաքի օդային ռմբահարումների ժամանակ զոհված Քադաֆիի որդու և երեք թոռների գերեզմանները:
Միաժամանակ, «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն, Միսուրատի քաղաքի շուրջ 100 զինված կազմավորումներ, որոնք փաստականորեն չեն ենթարկվում կենտրոնական հրամանատարությանը, հետապնդում ու ինքնադատաստան են տեսնում քաղաքի Տավարգա արվարձանի բնակիչների նկատմամբ, որոնց մեծ մասը Քադաֆիի կողմնակիցներն էին: Միսուրատիի հնգամսյա պաշարման ժամանակ արվարձանը դարձել էր կառավարական զորքերի հենակետ:
Խորագիր՝ Նորություններ