Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԻՆ



Մարտի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյա հոբելյանին նվիրված համատեղ միջոցառումների ցանկը և իրականացման եղանակները, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ուղիները, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


03/03/2020