ԵՎՍ ՄԵԿ ԶՈՐԱՄԱՍ ԱՆՑԵԼ Է ՍՆՆԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԻՆ
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից ևս մեկն անցել է սննդի մատակարարման նոր կարգին:
Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Մատակարարող ընկերությունը զինծառայողներին առաջարկում է բազմազան ճաշատեսակներ, աղցաններ, միրգ, քաղցրավենիք և հյութեր։