ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԱՐՅՈՒՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ
Փետրվարի 29-ին 5-րդ զորամիավորման մի շարք զինծառայողներ՝ բուժծառայության պետի ղեկավարությամբ, կամավորության սկզբունքով արյուն են հանձնել:
Արյան դոնոր դարձած զինծառայողները պատրաստակամություն են հայտնել իրենց ներդրումն ունենալ զինվորական հոսպիտալներում մարդկային կյանքերի փրկության գործում: