ՆՈՐ ԶԵՆՔ ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՄ
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» կազմակերպությունը հայտարարել է, որ տիրացել է նոր զինատեսակների, որոնք «սիոնիստներին դիմակայելու բավական լուրջ միջոցներ են», և եթե Գազայի հատվածում իսրայելական հարձակումները չդադարեն, ապա իրենք կկիրառեն այդ զինատեսակները, որոնք պաղեստինցի զինյալներին նաև հնարավորություն են տալիս որդեգրելու զինված պայքարի նոր մարտավարություն, ինչպես նաև` արագ արձագանքելու Իսրայելի ձեռնարկած հարձակումներին:
Համաձայն Թել Ավիվի պնդումների, խոսքը վերաբերում է Լիբիայում իսլամ արմատականների հափշտակած ռուսական արտադրության արդիականացաված դյուրակիր զենիթահրթիռային համալիրներին: