Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՉ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ…



Մեծ Բրիտանիայի ВВС հեռուստակայանն իր աշխատակիցների հետ վարժանքներ է անցկացնում Անգլիայի 85-ամյա թագուհու հնարավոր վախճանի դեպքում եթերում համապատասխան պահվածք մշակելու վերաբերյալ: Լրագրության քոլեջում անգամ ուսումնական տեսահոլովակներ են պատրաստել, որոնցով բացատրվում է, թե ինչպես պիտի հաղորդել այդ տխուր լուրը և մինչ հուղարկավորությունն ինչ բնույթի հաղորդումներ պիտի հեռարձակել:

2002-ին, երբ լուրերի մեկնաբանը թագուհու մոր վախճանվելու լուրը հայտնել էր մոխրագույն կոստյումը հագին` մուգ կարմիր փողկապ կապած, հեռուստակայանը խիստ քննադատության էր ենթարկվել մեկնաբանի` «պահին չպատշաճող» հագուստով հեռուստաէկրանին երևալու համար: Իսկ ВВС-ի հիմնական մրցակից ITV-ի մեկնաբանը նույն լուրը հայտնել էր խիստ ոճի մուգ սև կոստյումով, ինչն արժանացել էր հասարակական դրվատանքի:

Ի պատասխան այս տարօրինակ վարժանքների վերաբերյալ լրագրողների հարցումների, հեռուստակայանի ներկայացուցիչը հանգիստ բացատրել է, որ ինչպես յուրաքանչյուր լրատվական ծառայություն, ВВС-ն ևս ունի մշակված աշխատանքային պլաններ ամենատարբեր իրավիճակների համար:

Խորագիր՝ Նորություններ


01/11/2011