Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԼԻԲԻԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ



Այս մասին Աբու-Դաբիում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հստակեցնելով, որ Մոսկվան պաշտպանում է ոչ թե այս կամ այն վարչակարգը, այլ միջազգային իրավունքի դրույթները և պնդում Սիրիայում իշխանությունների և ընդիմության միջև շուտափույթ երկխոսության անհրաժեշտությունը: Մոսկվան իրադարձությունների նույնպիսի զարգացում է ակնկալում նաև Եմենում:

Լավրովը նաև հայտնել է, որ Պարսից ծոցում անվտանգության խնդիրներին նվիրված հաջորդ՝ 2012 թվականին կայանալիք համաժողովը կգումարվի Մոսկվայում, և այժմ փորձագետները մշակում են Ծոցի պետությունների հետ բոլոր ոլորտներում Ռուսաստանի ռազմավարական համագործակցության նոր ծրագիր:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


02/11/2011