ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Զինված ուժերի զինծառայողների ծառայության պայմաններն առավել անվտանգ դարձնելու, ոչ մարտական կորուստները բացառելու և մարտական կորուստները նվազագույնի հասցնելու հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն:
Հավաքին մասնակցել են զորամասերի հրամանատարներ, զորամիավորումների շտաբերի պետերի, ԳՇ զորքերի ծառայության, ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությունների սպաներ, ՊՆ ռազմական ոստիկանության և ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
Քննարկվել են զորամասերի ներքին վերակարգերի կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, տեսադիտարկման համակարգերի ներդրման, ռազմաուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման հետ կապված խնդիրներ, առաջարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները: