ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՅՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ
Մարտի 6-ից 7-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը չհայտարարված այց է իրականացրել ՀՀ ՊՆ ուսումնական զորամասեր, ծանոթացել սննդի կազմակերպման, բժշկական ապահովման գործընթացին, սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել զինծառայողների հետ, սպայակազմի հետ քննարկել առկա խնդիրները, լսել զինծառայողներին մտահոգող հարցերը և տեղում տվել համապատասխան պարզաբանումներ բարձրացված հարցերի վերաբերյալ:
Այցի ընթացքում գնդապետ Ավետիսյանը ծանոթացել է նաև նշված զորամասերում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքներին:
Խորագիր՝ Նորություններ