ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՀԱՓՇՏԱԿՎԵԼ Է 73 ԿԻԼՈԳՐԱՄ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՔԱՐ
Երկրի ուրանի ազգային ընկերության՝ Շտեյն քաղաքում գտնվող պահեստներից ռազմավարական հումքի անհետացման կապակցությամբ հետաքննություն է սկսվել: Ոստիկանության կարծիքով, հանքաքարով լեցուն ութ կոնտեյներ անհետացել է վերջին երեք ամիսների ընթացքում, որոնցից կոնտեյներներից յուրաքանչյուրի վնասումը, ըստ փորձագետների, խիստ բացասական հետևանքներ կունենա շրջակա միջավայրի համար:
Հիշեցնենք, որ Ռումինիային սահմանակից և վերջինիս հետ առավել քան սերտ կապեր ունեցող Մոլդովայի մայրաքաղաքում այս տարվա հունիսին վեց մարդ ձերբակալվել էր ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության կասկածանքով:
Խորագիր՝ Նորություններ